Փողոցում տասնյակ մարդիկ տեղյակ չէին, որ ապրիլի 5-ին հանրաքվե կա. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Բանկային գաղտնիքի մասին օրենքի հետ կապված այդքան քննարկում, վիճում էինք, բայց բանկում մարդու բանկային գաղտնիքը ապահոված չէ, քանի որ շրջապատված է հետաքրքրասերների հայացքներով»։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության այսօրվա հերթական նիստին՝ հավելելով, որ բանեկրում պետք է ապահովվի հերթ կանգենլու կուլտուրան։

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ բանկերում այդ հարցը լուծված է նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ օնլայն, հեռախոսներով վճարումներ: Ինչին ի պատասխան վարչապետը նշեց, որ պետք է օնլայն գործիքներից օգտվելու իրազեկման հոլովակներ պատրաստել քաղաքացիների համար։

Վարչապետը նկատել է վերջերս իր հետ տեղի ունեցած դեպքը, երբ քաղաքացին տեղյակ չէր, որ ապրիլի 5-ը հանրաքվեի օրն է․ «Ստացվում է, որ այդ ծրագրերը անում ենք ոչ թե մարդկանց կյանքը լավացնելու համար, այլ որովհետև գրանտ ենք ստացել, կամ վարկ կա, պետք է արագ ծախսենք և գրենք, որ ծրագիրը կատարված է, տեղյակ չեն մարդիկ, և այդ չտեղեկացվածության մեղավորը մենք` բոլորս ենք»։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ երեք ամիս առաջ անկանխիկ վճարումների մասին հոլովակ էր նկարահանվել՝ ունենալով 100 հազար դիտում։ Վարչապետը հակադարձեց. «100 հազարը համարում եք լայն տարածո՞ւմ, լայն տարածումը այն է, երբ դա կունենա 15, 20 միլիոն դիտում, քանի որ մարդը չորս անգամ նայի, որ կարողանա այդ գործիքը օգտագործել»: Նա հորդորեց անել այնպես, որ հոլովակները ունենան 20, 30 միլիոն դիտում․«Մի հատ էլ, խնդրում եմ, ռազմավարություն մշակեք, թե ինչ անենք, որ ես իմ հանձնարարականին 2, 3, 4, 5, 6-րդ անգամ չանդրադառնամ»,-ասել է վարչապետը:  

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է բանկային համակարգում առկա մի խնդրի՝ կանխիկ տրամադրվող ծառայությունների ավելի էժան լինելուն, քան անկանխիկի դեպքում է․ «Դրա պատճառն այն է, որ իրենց եկամուտի աղբյուրը  կանխիկ է, քանի որ աշխատավարձների մի ստվար հատված կա, որ կանխիկ ենք տալիս: Դա նաև քաղաքակրթության հարց է, բանկում կոմունալ վճարելը խայտառակություն է քաղաքակրթական իմաստով»,-ասել է նա: Վարչապետը նշել է, որ դա նույնն է, որ գնաս ընտրությունների և քարոզարշավ չանես:

«Մենք ասում ենք, մենք լսում: Մի տարի հետո ասում են, թե փուլ-փուլ անում ենք, ձեր փուլ-փուլ անելը մինչև 2053 թիվը կտևի: Ես դնում եմ հետևյալ խնդիրը՝ լայնածավալ քարոզչական արշավ սկսել բոլոր էլեկտրոնային հարթակների ուղղությամբ և չդադարեցնել, սկսել հիմա և չավարտել այնքան ժամանակ, մինչև դրա ավարտի վերաբերյալ հատուկ արձանագրում չլինի»,-ասել է վարչապետը:

Վարչապետը հետաքրքրվեց, որ եթե ինքը 1011 դրամի էլեկտրաէներգիա է սպառել, ապարատից վճարում է անում,  կարո՞ղ է այնտեղ պարզվի, որ գրված է 1012 դրամ:  Արթուր Ջավադյանն ասել է՝ այո՝ դրա պատասխանատուն համարելով այդ շտեմարանի ստեղծած գերատեսչությանը, իսկ Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Գարեգին Բաղրամյանը բացառեց նման բանի հնարավոր լինելը։

Վարչապետը, անդրադարձավ նաև բենզալցակայաններում առկա խնդիրներին։ Նա նշել է, որ բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ տուգանվելը ձեռնտու է: «Մարդը մեխանիզմի միջոցով միլիոններ է աշխատում, գնում ասում ենք` 15 հազար դրամ տուգանված ես, ասում է՝ շնորհակալություն»,-ասել է նա,-տուգանքները այնպես պետք է լինեն, որ այդ ընկերությունը կանգնի փակվելու խնդրի առաջ»: