Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրգործն ուղարկվել է Դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

փանոսյանթովմասյան

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա սանիկ Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ Դատախազություն։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Նշենք, որ ՍԴ նախագահն ու իր սանիկը մեղադրվում են ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):