«Նեզավիսիմայա գազետայի» հակահայկական հոդվածի հեղինակներն ազատվեցին աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

հայատյացություն

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի փոխխմբագիրներ՝ Արկադի Խանցեվիչը և Անդրեյ Ռիսկինը, աշխատանքից ազատվել են: Այս մասին հայտնում են Ռուսաստանում գործող հայկական կայքերը։

Աղբյուրները հայտնում են, որ աշխատանքից ազատման պատճառը սումգայիթյան ջարդերի մասին Լև Ասկերովի հայտնի հակահայկական հոդվածի հրապարակումն էր: Հոդվածը գնահատվել էր որպես անհեթեթություն, պատմություն կեղծելու փորձ, կասկածներ առաջացրել լրատվամիջոցի օբյեկտիվության և անկաշառության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է RegionMonitor-ը։

Թերթի կայքէջը արդեն ջնջել է վերջիններիս անունները կայքից։

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը «Говорит Москва»-ին հայտնել էր, որ վերոնշյալ հոդվածի առնչությամբ դիմել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն։ Նա պահանջել էրհետաքննություն սկսել էթնիկական ատելության, այլատյացության և կրոնական անհանդուրժողականության հրահրման վերաբերյալ: