Ռազմական հաջողությունները կկորցնենք, եթե չամրապնդենք տնտեսական հաղթանակներով. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երկրապահ կամավորականների միությունում մասնակցել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակին նվիրված միջոցառմանը: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նախ ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: 

Նիկոլ Փաշինյանը բոլորին շնորհավորել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-րդ տարեդարձի առիթով և կարևորել շնորհավորանքի խոսքերը ԵԿՄ-ում հնչեցնելը, որովհետև միությունը Վազգեն Սարգսյանի գործունեության ամենաերևելի արտահայտություններից մեկն է: «Երևելի՝ ոչ միայն և ոչ այնքան ֆիզիկական իմաստովորքան դրա բովանդակային խորությամբԻնչո՞ւ ենք մենք այսքան կարևորում և բարձր գնահատում Վազգեն Սարգսյանի գործունեությունը որպես ազատամարտի կազմակերպիչներից մեկըորպես Սպարապետորպես Հայոց բանակիժամանակակից բանակի հիմնադիր: Դա ունի շատ պարզ բացատրությունորովհետև Վազգեն Սարգսյանի գործունեությունն առաջին հերթին որպես ազատամարտիկ՝ արտահայտությունն էր այն հավատիոր մարդը կարող է ունենալ ինքն իր ուժերի նկատմամբ՝ փոխելու սեփական ժողովրդի ճակատագիրըփոխելու սեփական ժողովրդի ապագանԵվ կարծում եմոր այդ հավատն 90-ականների սկզբին հենց Վազգեն Սարգսյանի մեջ է ծնվելԱյդ հավատը վարակել է հարյուրավորհազարավոր մեր ուրիշ հայրենակիցների և այդ հավատի շնորհիվ էոր տեղի է ունեցել հաղթանակն արցախյան ազատամարտում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը նկատել է՝ մեր ազգային ճակատագիրն ուսումնասիրելիս կարող ենք արձանագրել, որ մեր հաղթանակների մեծագույն մասը կապված է հենց մեր ուժերին, ինքներս մեր անցյալին և մեր ապագային հավատի հետ: «90-ականներին այդպես էրև այդ հավատի ամենավառ արտահայտիչներից մեկը Վազգեն Սարգսյանն էրդարասկզբին՝ 1918 թվականինԱրամ Մանուկյանն էրև կարծում եմ՝ հենց ժողովրդի ինքնապահպանման բնազդը և ընդունակությունը ժամանակ առ ժամանակ ստեղծում էդուրս է բերում գործիչներիովքեր իրենց մեջ դաստիարակելով հավատը՝ կարողանում են վարակել նաև ուրիշներինՄեր խնդիրը հետևաբար նույնն է բոլոր ժամանակներում»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի  մեր ժողովրդի հնարավորինս  մեծ թվով ներկայացուցիչներ հավատան իրենք իրենց, իրենց ստեղծարար տաղանդին, իրականությունը, աշխարհը և ապագան փոխելու իրենց ուժին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հենց այդ հավատի և հատկության շնորհիվ է, որ մենք պետք է կերտենք նորանոր հաղթանակներ: «Ընդ որումշատ կարևոր է արձանագրելոր 1994 թվականին այդ փառահեղ և շրջադարձային հաղթանակը տանելուց հետո մենքցավոքայսօրվա դրությամբ չենք կարող արձանագրելոր նույնպիսի մասշտաբային հաղթանակներ ունեցել ենք այլ բնագավառներում՝ տնտեսությանկրթությանարտաքին քաղաքականությանմեր օրինականության, իրավունքների պաշտպանության ոլորտներումմինչդեռ այդ փառահեղ հաղթանակն ամրացնելուհավերժացնելուընդհանրապես որևէ կասկածից դուրս դնելու միակ ճանապարհը դա էրոր մեր այդ մասշտաբային ռազմական հաղթանակին պետք է հաջորդեր նույնպիսի մասշտաբային հաղթանակը կրթության բնագավառում՝ սկսած նախակրթարաններիցշարունակած հանրակրթական դպրոցներով և բարձրագույն ուսումնական հաստատություններովՄենք նույնպիսի մեծամասշտաբ հաղթանակներ պետք է արձանագրեինք տնտեսության ոլորտում, նույնպիսի մեծամասշտաբ հաղթանակներ պիտի արձանագրեինք գիտությանարվեստիբոլոր հնարավոր բնագավառներում: Եթե այդ հաղթանակները լինեին, այսօր մեր հանրության շրջանում որևէ պարագայում քննարկման առարկա չէր լինի՝ իսկ կկարողանա՞նք արդյոք մենք մեր շահերին համապատասխան ձևով լուծել Արցախի հարցըիսկ կկարողանա՞նք արդյոք մենք դիմակայել անվտանգային այն մարտահրավերներինորոնք գոյություն ունեն մեր տարածաշրջանում»,- նշել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ ընդհանրապես չէինք քննարկի հարցը, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացու և ընդհանրապես, յուրաքանչյուր հայի համար, որտեղ է ավելի նախընտրելի ապրել՝ Հայաստանի Հանրապետությունում, Միացյալ Նահանգներում, թե Եվրոպայում:

«Մենք ընդհանրապես այդպիսի հարցեր չէինք քննարկիԵս սա չեմ ասումորպեսզի հուսահատվենք կորսված հնարավորությունների և ժամանակների պատճառովես ուզում եմոր մենք վերադառնանք մեր օրակարգին՝ արձանագրելովոր ռազմական հաջողություններն անխուսափելիորեն կկորսվենեթե այդ հաջողություններն այսօր, հենց հիմա չամրապնդենք տնտեսական հաղթանակներովկրթությանՀայաստանում քաղաքացիների իրավունքների պաշտպանության ոլորտներում նույնպիսի մասշտաբային հաղթանակներովժողովրդավարությանօրենքի առաջ մարդկանց հավասարության ոլորտներում:

Այս օրակարգի մասին մենք խոսել ենք նաև Երկրապահ կամավորականների միության վերջին 12-րդ համագումարում, և կարծում եմ՝ մեզ համար պայմանավորվածություն էոր սա է այն հիմնական պլատֆորմըորի շուրջ պետք է աշխատենք և կյանքի կոչենք»,- նշել է վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը ճիշտ է նշել, որ, ցավոք, այդ կորսված ժամանակների մի հատվածում նաև Երկրապահ կամավորականների միության դերի և նշանակության մասին եղել են ոչ միանշանակ դիրքորոշումներ և մոտեցումներ: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ միանշանակ կիսում է այն տեսակետը, որ ԵԿՄ-ն չպետք է ինքնին դառնա քաղաքական կողմ և քաղաքականության մաս, որովհետև ազատամարտը, որը մեր ժամանակակից պատմության անառարկելի և անքննելի արժեքն է, չի կարող սեփականվել որևէ քաղաքական ուժի՝ առավել ևս որևէ քաղաքական իշխանության կողմից, որովհետև դա համաժողովրդական ձեռքբերում է, համաժողովրդական հարստություն, և այդ հարստությամբ, համաժողովրդական հպարտությամբ հպարտանալու հնարավորություն պիտի ունենա Հայաստանի Հանրապետության, Արցախի յուրաքանչյուր քաղաքացի, և ընդհանրապես, յուրաքանչյուր հայ:

«Բայց այստեղ ծագում է երկրորդ հարցը՝ իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Երկրապահ կամավորականների միության դերն ու դերակատարումն ընթացիկ ժամանակաշրջանում: Կարծում եմոր այդ դերը պետք է լինի մեր ժողովրդի և Զինված ուժերի հաղթական ոգու պահպանումը և զարգացումըԸնդհանրապեսվերջերս մի խոսակցության ժամանակ մի բարձրաստիճան զինվորական այսպիսի մի միտք արտահայտեցորը շատ տպավորվել է և ուզում եմ այդ միտքը կիսել ձեզ հետՆա ասում էոր կանոնավոր բանակը պատերազմներ չի հաղթումկանոնավոր բանակն իր վրա վերցնում է առաջին հարվածը և դիմակայում է առաջին հարվածիցՈրևէ պատերազմի հետագա գործողություններըընթացքը կախված է նրանիցթե ինչպես է դրսևորում իրեն թիկունքըռեզերվը:

Կարծում եմոր Երկրապահ կամավորականների միությունը որպես կառույց պետք է դառնա մեր Զինված ուժերի ամենաօպերատիվ ռեզերվըև ընդ որումօպերատիվ ռեզերվ ասելով՝ ես կրկին նկատի ունեմ ոչ միայն ֆիզիկական արտահայտությունը, այլ ավելի շատ նկատի ունեմ բովանդակայինհոգևոր արտահայտությունըորովհետև Երկրապահ կամավորական միությունն այն կազմակերպությունն էորն իր մեջ կրում է մեր հաղթանակի ոգինԵրկրապահ կամավորական միությունը պետք է լինի մեր հաղթանակների պահապանը և ռեզերվը ու որ պահին պետք լինի՝ այդ հաղթանակի ոգին հաղորդի մեր բանակինԶինված ուժերին: Ահա սա պետք է դառնա Երկրապահ կամավորականների միության թիվ մեկ անելիքը»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սա մի անելիք է, որը կապված է ոչ թե որևէ կոնկրետ քաղաքական  ուժի կամ իշխանության օրակարգի հետ, այլ որը կապված է պետության, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, և ընդհանրապես, հայ ժողովրդի անվտանգային և զարգացման օրակարգի հետ:

«Այդ հաղթանակի ոգինև ընդհանրապեսհաղթանակըի՞նչպես պետք է մեր ամենօրյա կյանքում կիրառվի և օգտագործվիԵս արդեն ասացիոր հաղթանակը չի կարող սեփականվել որևէ  քաղաքական ուժիիշխանության կողմիցՉնայած եկեք արձանագրենք, դա էլ պետք չէ հերքելայո՛մենք ունեցել ենք մարդիկկոնկրետ անհատներջոկատներկազմակերպություններորոնց ներդրումը հաղթանակի գործում շատ մեծ էև այդ ներդրումը նույնպես չպետք է ուրանալդա պետք է գնահատելՄինչև հիմա բավականին գնահատվել էբայց պետք է նաև եթե կան չգնահատված հատվածներայդ գնահատականը նույնպես պետք է տալ: Բայց ուրիշ բան է ճանաչել այդ մարդկանցխմբերի, կազմակերպությունների դերակատարումը հաղթանակում, հաղթանակի գործում և ուրիշ բան է խոսել հաղթանակի սեփականատիրոջ մասինորովհետև հաղթանակը չի կարող սեփականաշնորհվել ընդհուպ կազմակերպությունների կողմիցընդհուպ անհատների կողմիցընդհուպ խմբերի կողմիցընդհուպ ջոկատների կողմիցընդհուպ կներեք ասեմազատամարտիկների կողմիցորովհետև հաղթանակի արժեքը հենց դրա մեջ է, ազատամարտիկի մեծությունը հենց դրա մեջ է, որ ինքը հաղթանակն իր անձի, ընտանիքի, ընկերական շրջապատի համար չի տարել: Այդ  հաղթանակն ինքը տարել է իր ժողովրդի համար, իր ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի համար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ սա է ազատամարտիկ հասկացության, կոչման մեծությունը:

Վարչապետն ընդգծել է, որ այդ հաղթանակը չի տարվել նրա համար, որ ուրիշներին անընդհատ ի ցույց դրվի: Հաղթանակը տարվել է նրա համար, որ այսօր յուրաքանչյուր հայ, Հայաստանի Հանրապետության և Արցախի յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա արժանապատիվ, պաշտպանված՝ որպես հպարտ երկրի հպարտ քաղաքացի, որի իրավունքները և հնարավորությունները ոչ միայն պաշտպանված են, այլև երաշխավորված:

«Մյուս կողմից հանրությունը, ազատամարտիկը պետք է տեսնի, որ ինքը գնահատված է,  իր աշխատանքը գնահատված է, իր հաղթանակը չի ուրացվում: Եվ սա մի գործընթաց է, մի բովանդակություն է, որը թվում է ակնհայտ: Բայց ցավով պետք է արձանագրենք, որ այդ բովանդակությունն իրականացնելու ճանապարհին էլ, մենք մինչև վերջ չենք գնացել՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, երբեմն ժամանակ չի եղել, երբեմն ժամանակներն են այլ եղել, երբեմն գիտակցումը չի եղել այդ օրակարգի, բայց սա Երկրապահ կամավորականների միության նոր ժամանակներում գործունեության հիմնական անելիքն է:

Երկրապահ կամավորականների միությունն, իհարկե, միակ կազմակերպությունը չի եղել, որ ներդրում ունի այս հաղթանակի մեջ, բայց ակնհայտ է, որ ԵԿՄ-ն ակնհայտորեն ամենամեծ ներդրումներից ունեցող կառույցն է մեր փառահեղ հաղթանակի գործում:

Երկրապահ կամավորականների միության նոր ժամանակների գործունեության առանցքային իմաստը պետք է լինի, որ այդ հաղթանակի սեփականատեր դարձնի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, նույնիսկ այն քաղաքացիներին, ովքեր չեն էլ տեսել այդ պատերազմը, ծնվել են այդ պատերազմից հետո: Այսօր այդ մարդիկ՝ 2000 թվականին ծնված, 98 թվականին ծնված, 96 և հետագա, 2015 թվականին ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հայը պետք է զգա այն, ինչ դուք զգացել եք ռազմի դաշտում՝ հաղթանակները կերտելով: Եվ սա է, իմ համոզմամբ, Երկրապահ կամավորականների միության նոր առաքելությունը նոր ժամանակներում և որպես մի առաքելություն, որն ունի ոչ թե մի քանի տարվա, մի քանի օրվա, այլ տասնամյակների, հարյուրամյակների և նույնիսկ հազարամյակների նշանակություն: Ես ուզում եմ, որ մենք պայմանավորվենք սրա շուրջ, որ հաղթանակի ոգին ոչ միայն պահելը, պահպանելը, այլև այդ հաղթանակի ոգին յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի սեփականությունը դարձնելը, այդ ոգին նրան ներարկելը և ներշնչելը պետք է դառնա Երկրապահ կամավորականների միության և կառավարության և Երկրապահ կամավորականների միության համագործակցության հիմնական անելիքը: Եվ ես ուրախ եմ, որ մենք փոխադարձաբար պատրաստ ենք հստակ, անմնացորդ նվիրվել այդ անելիքին և արդյունավետ կերպով իրացնել այդ անելիքը:

Եվ ուրեմն՝

կեցցե՛ ազատությունը,

կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, 

կեցցե՛ Երկրապահ կամավորականների միությունը,

կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: