Իրենք նախկին են, մեզ են ասում՝ նախկիններին աջակցող․ Մարուքյանը՝ Պապոյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

մարուքյան

Խորհրդարանում բռնության խոսքի հետ կապված քննարկում է ընթանում, և «Իմ քայլի» պատգամավորը շարունակում է ատելության խոսք տարածել: Այն տարբեր ձևերով տարածվում է իրենց աջակիցների կողմից։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ելույթը։

Մարուքյանը, անդրադառնալով իր հասցեին հնչեցրած «շրիշակից ցածր մակարդակի» թեմա քննարկելուն՝ հայտարարել էր, որ պատասխանելու ոչինչ չունի․ իրենք քաղաքական կալիբրները տարբեր են․ «Ամբիոնից անընդհատ «Էդմոն Մարուքյան», «Էդմոն Մարուքյան» ասելով՝ այդ մարդիկ փորձում են դառնալ հայտնի: Եթե դա է հայտնի դառնալու ճանապարհը, խնդիր չկա, թող դառնան հայտնի, բայց ես շարունակում եմ պնդել, որ այն ատելության միջավայրը, որ այսօրվա իշխանությունը ձևավորել և ամենօրյա ռեժիմով սնուցում է, դրա համար պատասխան են տալու, պատասխանատվություն են կրելու»։

Նա անընդունելի համարեց խորհրդարանում՝ սոցցանցերի հրապարակումներին անդրադառնալը․ «Խորհրդարանական մշակույթում չկա նման բան, որ խորհրդարանը դարձնենք «Ֆեյսբուք»»:

Մարուքյանը ընդգծեց, որ Գևորգ Պապոյանը պետք է հպարտանա, որ ՀՀԿ-ի անդամ է եղել. «Փոխանակ հպարտանա, որ հանրապետական է եղել, որովհետև ինքը հպարտ հանրապետական է եղել, ուզում է հիմա ասել՝ «Վայ, չէ, ես չգիտեմ, հետո առաքիչ եմ դառել»: Թեման բացվել է նրանից, որ երբ մեզ ասում են՝ նախկիններին ենք աջակցում, սուտ լուրեր են տարածում, մենք ասում ենք՝ «եղբայր, մենք նախկիններին չենք աջակցում, բայց այ դու նախկին ես»: Իրենք նախկին են, մեզ են ասում՝ նախկիններին աջակցող: Մարուքյանը հավելեց՝ «Հանրապետականների լիքը նախագծերի Նիկոլ Փաշինյանն էլ է կողմ քվեարկել, ինչո՞ւ չեն հիշում: Հետևաբար, շրիշակից ցածր չափանիշներն իրենց չափանիշներն են, լատենտ նախկիններն են»։