Շվեյցարիայում կորոնավիրուսից մահվան 1-ին դեպքն է գրանցվել․ վարակվածների թիվը հասել է 93-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

մահ
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում տալով տարածքային ոստիկանության հայտարարությանը, գրում է, որ Շվեյցարիայի արևմտյան մասում գտնվող Վո կանտոնում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։

«2020 թվականի մարտի 5-ին CHUV ծառայությունից (Վո կանտոնի համալսարանական հոսպիտալ-խմբ.) հայտնել են, որ գիշերը մահացել է մարտի 3-ին հոսպիտալացված 74-ամյա հիվանդը, որը վարակված է եղել կորոնավիրուսով»,- նշվում է ոստիկանության հայտարարությունում։ Աղբյուրը նաև նշում է, որ մահացածը քրոնիկ հիվանդություններով է տառապել:

Նշնեք, որ Շվեցարիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 93-ի, ապաքօնվել է 3 մարդ։ 

Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 80411-ի, որից 52213-ն ապաքինվել է, մահացածներինը՝ 3013։ Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանությունն ԱՀԿ-ին հայտնել էր դեկտեմբերի 31-ին: