2-րդ զորամիավորումում հրամանատարական հավաքներ են անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

ՊՆ

Մարտի 3-ից 5-ը 2-րդ զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ:

Հավաքներից հետո գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների մասնակցությամբ անցկացվել է ցուցադրական պարապմունք, հստակեցվել են մարտական պայմաններում ստորաբաժանման անձնակազմի և ղեկավար կազմի գործողությունները: