Ջալալ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել ժամկետային զինվորականների և հրամկազմի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

ջալալ

Մարտի 5-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը աշխատանքային շրջայց է իրականացրել կենտրոնական ուղղությամբ տեղակայված առանձին մոտոհրաձգային բրիգադներից մեկում:

Բանակի հրամանատարը հանդիպումներ է ունեցել ժամկետային զինվորականների և հրամկազմի հետ, հետաքրքրվել ուսումնական փուլի տվյալ ժամանակահատվածի ընթացիկ խնդիրներով, ստուգել անձնակազմի գործառույթային ու ծառայողական պարտականությունների իմացության մակարդակը, ինչպես նաև հանձնարարականներ տվել հետագա անելիքների վերաբերյալ:

ջալալ