Բակո Սահակյանը պարգևներ, պատվավոր կոչումների վկայականներ է հանձնել ԱՀ-ում հաջողած անձանց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

բակո

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին պետական պարգևներ և պատվավոր կոչումների վկայականներ է հանձնել հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում հաջողություններ արձանագրած մի խումբ անձանց: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը:

Շնորհավորելով ներկաներին՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ նրանք տարբեր ոլորտներ են ներկայացնում և իրենց երկարամյա բեղմնավոր աշխատանքով մեծապես նպաստում են մեր պետության զարգացմանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունն արժևորում և գնահատում է նրանց հայրենանվեր գործունեությունը՝ վստահություն հայտնելով, որ այսուհետ ևս նրանք կշարունակեն աշխատել նույն եռանդով և արդյունավետությամբ: