Սիրիայում ահաբեկիչները կրակ են բացել ռազմավարական կարևոր նշանակության քաղաքի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

.

«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կրակ են բացել Սիրիայի՝ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Սարակիբ քաղաքի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Աղբյուրի հաղորդմամբ կրակ է բացվել քաղաքի երկայնքով անցնող մայրուղու ուղղությամբ, որը կապում է Դամասկոս և Հալեպ քաղաքները:

Սիրիական բանակը փորձում է հետ մղել հարձակումը: Նշվում է, որ իրավիճակը լարվել է մի ժամվա լռությունից հետո: