Ես տերեր ման չեմ եկել, ՀՀԿ-ի հետ էլ 2008-ից հետո կապ չեմ ունեցել․ «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

«Գլուխս բարձ է, ճակատս՝ պարզ։ Երբևէ տերեր ման չեմ եկել, չեմ թալանել, չեմ փորձել դառնալ Սերժ Սարգսյանի փեսայի հովանավորյալը կամ մտերիմը։ Ի տարբերություն ոմանց՝ խիղճս մաքուր է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ պարզաբանելով «ԼՀԿ» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ նրա նախկինների հետ կապված լինելու մեկնաբանությունները։

Պատգամավորի խոսքով՝ 2008թ․-ից հետո ինքը ՀՀԿ-ի հետ որևէ առնչություն չի ունեցել։ 
«Իրենց մասին ոչ մտածել եմ, ոչ՝ իրենց հետ գործակցել»,- ասել է Պապոյանը՝ միաժամանակ նշելով, որ խնդիր չէ, որ երբևէ հանրապետական է եղել։                                                                                        

Մանրամասները՝ տեսանյութում։