Ֆրանսիայի խորհրդարանի աշխատակցի ու պատգամավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

«ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Ֆրանսիայի խորհրդարանի «Հանրապետականներ» կուսակցության պատգամավորներից մեկի մոտ, համանման ախտորոշում Է տրվել խորհրդարանի ստորին պալատի վարչական աշխատողներից մեկին: 

Պատգամավորին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, իսկ աշխատակիցը, որն աշխատում Է խորհրդարանի ճաշարանում, հոսպիտալացվել Է:

Ըստ աղբյուրի՝ խոսքը կարող Է վերաբերել «Հանրապետականներ» կուսակցության պատգամավոր Ժան Լյուկ Ռեյտցերին: Մարտի 5-ի երեկոյան նա ախտանիշներով հոսպիտալացվել Է Մյուլուզ քաղաքի հիվանդանոցում:

Նշենք, որ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 423-ի, կա 7 զոհ, 12-ը ապաքինվել են։