Ռոնալդինյոն 8 ժամ հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Ռոնալդինյո

Բրազիլիայի հավաքականի կազմում ֆուտբոլի 2002-ի աշխարհի չեմպիոն Ռոնալդինյոն, ով կասկածվում էր կեղծ անձնագրով Պարագվայ մուտք գործելու մեջ, ազատ է արձակվել առանց մեղադրանքի, դատախազությունում 8  ժամ ցուցմանք տալուց հետո։ Գրել է РИА Новости-ն։

Ռոնալդինյոյի փաստաբան Ադոլֆ Մարինի խոսքով՝ իր պաշտպանյալի նկատմամբ տեղաշարժի որևէ սահմանափակում չի կիրառվել, սակայն ֆուտբոլիստն ինքը որոշել է մնալ Պարագվայում  գործի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու համար:

Փետրվարի 5-ին Ռոնալդինյոն և նրա եղբայրը`Ռոբերտոն ձերբակալվել են Պարագվայի ոստիկանության կողմից ՝ երկիր մուտք գործելու համար կեղծ փաստաթղթեր կիրառելու կասկածանքով:

Հյուրանոցի նախագահական սենյակում, որտեղ գտնվում էր խաղացողը, կատարվել է խուզարկություն, որի ընթացքում ոստիկանությունը կեղծ անձնագրեր է գտել Ռոնալդինյոյի և նրա եղբոր անուններով: 

Նախորդ տարի ամռանը Բրազիլիայի իշխանությունները արգելել էին Ռոնալդինյոյին դուրս գալ երկրից: