Խորհրդարանի դահլիճը կիսադատարկ է․ Էնֆիաջյանը նկատողություն արեց պատգամավորներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

1

Ազգային ժողովի նիստի ընթացքում՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի ելույթից հետո, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը նկատողություն արեց «Իմ քայլ»-ի պատգամավորներին․ «Հարգելի՛ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներ, խումբ-խումբ կանգնել, զրուցում եք, ձեր բոլոր զրույցները և քննարկումները տեղափոխե՛ք այս սրահից դուրս, հարակից տարածքներում աշխատասենյակներ կան։ Ձեր ընկերն ա խոսում, խանգարում եք», - նշեց Էնֆիաջյանը։ 

1

Նշենք, որ ԱԺ նիստի տեսագրության կադրերում երևում է, որ կիսադատարկ դահլիճում «Իմ քայլի» անդամ Շիրակ Թորոսյանը կանգնած զրուցում է Անդրանիկ Քոչարյանի և Սասուն Միքայելյանի հետ։