Ծեծի ենթարկված փոխգնդապետի գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանը ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

ազատարձակում

«Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է մեր բողոքը և 1.5 մլն դրամ գրավով ազատ արձակելու որոշում կայացրել»: Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանն ազատ է արձակվել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Գրիգորյանի պաշտպան Լևոն Սահակյանը:

Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի էին ենթարկել 2019թ.-ի սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում՝ Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչն ու նրան օգնության հասած 3-4 անձինք: Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբորը՝ Զավեն Գրիգորյանին ձերբակալել էին 2019թ.-ի հոկտեմբերի 2-ին, իսկ հոկտեմբերի 4-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: