«Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակիցներին չեն ստիպում որևէ գործողություն կատարել․ պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Լուսավորիչ

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Առողջապահության նախարարությունը ինձ տրամադրել է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի Ժ/Պ Պետրոս Մանուկյանի պաշտոնական պարզաբանումն այն մասին, որ աշխատողներին ստիպում են ազատման դիմումներ գրել։

Գրության մեջ նշվում է հետևալը․

«Ի պատասխան Ձեր 28․02․2020 թ․-ի թիվ ԼՔ/3843-2020 գրության, տեղեկացնում ենք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում աշխատակիցների կողմից աշխատանքայյին պարտականությունները չկատարելու և ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև վարքագծի նորմերը չպահպանելու, մասնավորապես՝ դեղորայքի պահպանման հատուկ ռեժիմը խախտելու, պացիենտից գումար պահանջելու և ստանալու, աշխատանքային ժամին աշխատավայրից բացակայելու, ինչպես նաև աշխատանքային ժամին քնելու, պացիենտների, նրանց հարազատների ներկայությամբ ոչ պատշաճ բառապաշար կիրառելու և այլնի համար, ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով ձեռնարկվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթաց, որը կրելու է շարունակական բնույթ։

Անհրաժեշտ է նշել, որ բժշկական կենտրոնի աշխատակիցներին որևէ մեկը չի ստիպում որևէ գործողություն կատարել, վերջիններից միայն պահանջվում է պատշաճ կատարել իրենց աշխատանքային գործառույթները։

Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ եթե կլինեն անօրինական գործողություններ և փաստեր դրանց վերաբերյալ, ես որպես ՀՀ պատգամավոր պատրաստ եմ զբաղվել այդ հարցով»