Զինված ուժերում ծառայում է 69, իսկ ՔԿՀ-ներում 11 հոգևորականներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

հասարակական

ՀՀ Զինված Ուժերում իրենց ծառայությունն են բերում թվով 69 հոգեւոր սպասավորներ` 1 եպիսկոպոս, 16 քահանա եւ 52 սարկավագ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Բանակի օրվա առիթով ՀՀ Զինված Ուժերի բարձրաստիճան 8 սպաներ արժանացել են Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանի պարգեւատրման, իսկ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից գերատեսչական մեդալներով պարգեւատրվել են 11 գնդերեցներ:

Բանակում իրենց հոգեւոր ծառայությանը զուգընթաց գնդերեցները նաեւ ջանքեր են գործադրել իրենց զորամասերում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների եւ անցանկալի երեւույթների կանխման ուղղությամբ։

ՀՀ քրեակատարողական (ՔԿՀ) 12 հիմնարկներում իրենց հոգեւոր սպասավորությունն են բերում 11 հոգեւորականներ` 1 վարդապետ, 9 քահանա եւ 1 սարկավագ:     

Այս ոլորտներում աշխատանքներ եւ տարատեսակ օժանդակություններ են իրականացվել ոչ միայն դատապարտյալների, այլ նաեւ նրանց ընտանիքների եւ նախկին դատապարտյալների համար: Առանձին աշխատանքներ են տարվել նաեւ ՔԿ վարչության հիմնարկների աշխատակիցների հետ: