Կորոնավիրուսի պատճառով Վրաստանի խորհրդարանը կանցնի տնից աշխատանքի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

վրաստան

Վրաղական aliq.ge-ն գրում է, որ կորոնավիրուսի վարակից անհանգստացած է նաև Վրաստանի օրենսդիրը: Կանխարգելիչ նպատակներից ելնելով՝ խորհրդարանի խոսնակն առաջարկություն է արել անցնել տնից աշխատանքի:

Աղբյուրը նշում է, որ նախատեսվում է՝ օրենսդրական փաթեթները կքննարկվեն էլեկտրոնային տարբերակով ու կընդունվեն էլեկտրոնային քվեարկությամբ: Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն խորհրդարանի բյուրոյի նիստին առաջարկել է վիրուսի կանխարգելման նպատակով անցնել առցանց աշխատաոճի ու հանձնարարել է իրավական հարցերով կոմիտեին քննարկել այս նախաձեռնությունը: Առաջարկը նա արել էր դեռևս մեկ տարի առաջ: Թալակվաձեն նշել է, որ ապագայում ևս Վրաստանին անհրաժեշտ կլինի նմանօրինակ գործիք ու հարթակ ունենալը: