ԳՇ պետը ստուգել է զորամասերի նոր պահեստներում գտնվող սպառազինությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

ԳՇպետ

Մարտի 5-ին ՀՀ  զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ԶՈՒ զորամասեր, հետևել մարտական պատրաստության պլանով իրականցվող միջոցառումների ընթացքին, ստուգել նոր կառուցված պահեստներում գտնվող սպառազինությունը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայության հետ կապեր վարչությունը:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: ԳՇ պետին ներկայացվել  են նաև իրականացվող շինարարական աշխատանքները:  Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը համապատասխան հանձնարարականներ է տվել զորամասերի հրամանատարներին: