Իրանում կորոնավիրուսով պայմանավորված դեպքերը ռեկորդային են․ այժմ կա գրանցված 4747 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

իրան

«Անցած օրվա ընթացքում հաստատվել է վարակման 1234 դեպք, ինչը ռեկորդային է»: Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարարության խոսնակ Քիանուշ Ջահանփուրը:

«Ընդհանուր թիվը, հաշվի առնելով նոր տվյալները, 4747 է», - ասել է նա «IRINN» հեռուստաալիքի եթերում:

Նշենք, որ այս պահի տվյալներով Իրանում կա կորոնավիրուսի գրանցված 4747 դեպք, դրանցից 124-ը՝ մահվան ելքով, վերականգնվել է 913 մարդ։ Ամբողջ աշխարհում այս օահին կա կորոնավիրուսի գրանցված 100․599 դեպք, դրանցից 3413՝ մահվան ելքով․ վերականգնվել է 55896 մարդ։ Կորոնավիրուսը տարածվել է 94 երկրում։ 

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։