Սերժ Սարգսյանը Դոնալդ Տուսկի հետ սալյարկայի գործն է, միգուցե, քննարկել․ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ, միգուցե, խոսել է իր դեմ հարուցված քրեական գործից։

«Եվրոպական կառույցները գիտեն, որ ամեն ինչ պետք է արվի օրենքով։ Հիմա լսում են նախկին իշխանավորներին, որ հասկանան՝ օրինակ, էս սալյարկայի գործը։ Տարբեր կարծիքներ լսելով՝ գան իրենց եզրահանգմանը։ Թող ներկայացնեն իրենց կարծիքը, թող դատեն եվրոպական կառույցները, դա մեզ չի անհանգստացնում։ Կլսեն և կհամեմատեն իրական գործընթացների հետ։ Եթե Սերժ Սարգսյանի ասածները ճշմարտության հետ համընկնի, ապա հետևությունները  կանեն և գնահատական կտան, եթե ոչ՝ ոչ»,- նկատել է պատգամավորը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։