Ամեն մի քրեական գործից հետո պետք չէ Արցախի հարցն օրակարգ բերել. Տիգրան Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը վստահ է, որ մեր հասարակության համար Արցախի հարցն ամենակարևոր հարցն է, ու դրանով պայմանավորված դիվիդենտներ ստանալը որոշ ուժերի համար օրախնդիր է դարձել:

24News-ի հետ զրույցում Կարապետյանը հստակեցրեց՝ Արցախն, իհարկե, Ադրբեջանի կազմում երբեք չի լինելու, դա աքսիոմատիկ ճշմարտություն է:
«Ամեն մի քրեական գործից հետո պետք չէ Արցախի հարցն օրակարգ բերել: Բանակը միշտ պետք է հեռու լինի քաղաքական գործընթացներից, դրա դառը փորձն ունեցել ենք, հետևանքները տեսել ենք»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։