Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կա զոհ և վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

վթար

Մարտի 6-ին՝ ժամը 23:10-ի սահմանում, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, ճակատ-ճակատի բախվել են Mercedes C240 մակնիշի 50 ZZ 006 համարանիշի և Mercedes S 600 մակնիշի 99 TT 969 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, իսկ մեկ հոգու մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթպահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Շենգավիթ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Վ. Սարգսյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը: