Կալանավորվել են ԱՄԷ-ի թագավորական դինաստիայի անդամները․ թագավորի եղբայրը նրանց շարքերում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

ԱՄԷ

Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի երեք ավագ անդամները, ներառյալ թագավորի եղբայրը կալանավորվել են։ Պատճառները հայտնի չեն։ Այս մասին տեղեկացնում է BBC News-ը: 

Նրանցից երկուսը ահռելի ազդեցություն ունեն։ Ձերբակալել են թագավորի ամենափոքր եղբորը՝ արքայազն Ահմադ իբն Աբդուլ Ազիզին, թագավորության նախկին գահաժառանգ արքայազն Մուհամմեդ իբն Նաիֆ իբն Աբդուլ Ազիզին և արքայազն Նաիֆ բին Աբդ ալ Ազիզին։

Երեք ձերբակալություններն էլ կապված եմ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալման բին Աբդել Ազիզի անվան հետ։

Աղբյուրը հայտնում է, որ թագավորության իրավապահ մարմինների ներկայացուցիչները խուզարկություններ են կատարել բարձրաստիճան կալանավորվածների տներում՝ դիմակներով և սև համազգեստով։ Տեղեկության հավաստի լինի դեպքում՝ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը կնախատեսի իր դիրքերը էլ ավելի ամրապնդել։

Արքայազն Ահմադը թագավորության հիմնադրի՝ Աբդուլ Ազիզ թագավորի ներկայումս միակ կենդանի որդին է։ Նա վիթխարի հարգանք է վայելում թագավորական ընտանիքի ավագ անդամների շրջանում:

Կալանավորված արքայազններից երկրորդը Մուհամմեդ իբն Նաիֆ իբն Աբդուլ Ազիզը գահի հաջորդ ժառանգորդն էր։ Նա 3 տարի առաջ անսպասելիորեն հեռացվեց պաշտոնից։

Սաուդյան Արաբիան մեկնաբանություն չի թողել այս առիթով, չնայած որ պալատական իրադարձությունները հաճախ գաղտնի են պահվում: