Իտալիայում 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 49 մարդ․ վարակվածների թիվը 4636 է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

իտալիա
BBC-ն, հղում անելով Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելին, գրում է, որ կորոնավիրուսի հետևանքով Իտալիայում 24 ժամում մահացել է 49 մարդ. երկրում մահացությունների թիվը հասել է 197-ի, վարակվածների թիվը՝ 3916-ի, ապաքինվել է 523 մարդ: 

Վարակման դեպքեր են հայտնաբերվել Իտալիայի բոլոր շրջաններում, սակայն Լոմբարդիայի և Վենետոյի շրջանները, որտեղ փետրվարի 21-ին գրանցվել են բռնկման առաջին դեպքը: Իտալիայի կառավարությունը որոշել էր փակել երկրի բոլոր ուսումնական հաստատությունները մինչև մարտի 15-ը, սակայն չի բացառվում, որ այդ ժամանակահատվածը երկարաձգվի:

Նշենք, որ, ըստ ԱՀԿ վերջին տվյալների, Իտալիայում վարակակիրների թիվը հասել է 4636-ի, մահացել է 197 մարդ, ապաքինվել 523 մարդ։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 102316 մարդ․ մահացել է 3499 մարդ, ապաքինվել է 57605 մարդ։ Վարակը տարածվել է աշխարհի 100 երկրներում։

Կորոնավիրուսի թվային ամբողջական պատկերին կարող եք հետևել այստեղ։