ԱՄՆ-ն կվերանայի դեպի Ադրբեջան ուղևորությունը․ կորոնավիրուսի դեմ պայքարի մակարդակը թույլ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

ադրբեջանամն

«Ադրբեջան - մակարդակ 3. վերանայել ուղևորությունն Ադրբեջան․ ԱՄՆ Պետդեպարտամենտը բարձրացրել է Ադրբեջան և Թուրքմենստան ուղևորությունների ռիսկն ամերիկացիների համար՝ հասցնելով այն մինչև երրորդ մակարդակ: Այս մասին տեղեկացրել է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Սրանով հնարավոր կլինի հրաժարվել այդ երկրներ առանց հատուկ անհրաժեշտության ուղևորություններից։

Ադրբեջանը նաև գնահատվել է որպես Իրանին սահմանակից տարածքներից սպառնալիք պարունակող երկիր։

Սպառնալիքներից բացի նշվում է, որ Ադրբեջանում բժշկական օգնության մատուցումը չի համապատասխանում ԱՄՆ չափանիշներին, իսկ հիմնական բժշկական պարագաները կարող են անհասանելի լինել որոշ շրջաններում։