Արագածոտնում 27-ամյա վարորդը «Volkswagen»-ով մի քանի պտույտ է գործել և հայտնվել դաշտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

1

Մարտի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 03։40-ի սահմանում Արմավիրի մարզի բնակիչ, 27-ամյա Հրանտ Ն․-ն Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 30 կմ հատվածում իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

1

Վթարի հետևանքով վարորդ Հրանտ Ն․-ն և նրա ուղևորը՝ Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Արամ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

1