Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 12-րդ դեպքը․ կարանտինի մեջ է 140 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

կորոնավիրուսվրաստան

Վրաստանում գրանցվեց կորոնավիրուսով վարակվածության12-րդ դեպքը: Այս մասին տեղեկացրել է newsgeorgia-ն։ Տվյալների համաձայն՝ ներկայում կարանտինի մեջ է 140 մարդ, իսկ ստացիոնար բուժում ստանում է 42-ը:

Հիշեցնենք, որ Կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը Վրաստանում գրանցվել է փետրվարի 26-ին:

Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող կորոնավիրուսի հարցերով միջգերատեսչական համակարգող խորհրդը մարտի 6-ի նոր որոշումներ է ընդունել վարակի հետագա տարածումը կանխելու ուղղությամբ: Այդ որոշումներով Վրաստանի սահմանային անցակետերում սահմանված նոր կարգ է գործելու ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների համար: «Oտարերկրյա քաղաքացիները, ովքեր Վրաստան ժամանման պահին նախորդող 14-օրյա ընթացքում գտնվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ռիսկային գոտում դասակարգված երկրներում (Չինաստան, Հարավային Կորեա, Իտալիա, Իրան), ապա Վրաստան մուտք գործելու պահին սահմանային անցակետում պետք է անցնեն նախապես սահմանված ինտենսիվ բուժզննում և ենթարկվեն պարտադիր 14-օրյա պետք է սահմանին ներկայացնեն «COVID-19 PCR» ի լաբորատոր թեստը, որը կվկայի, որ բուժզննումը տեղի է ունեցել ծագման երկրում, իսկ եթե այլ երկրից տարանցիկ ժամանում է, ապա պետք է ներկայացնեն տարանցիկ երկրում անցած լաբորատոր թեստը: Վրաստանի կառավարությունը նաև որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Իտալիայի հետ ուղիղ չվերթները»,- ասված է հաղորդագրության մեջ։