Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը 160 անգամ․ արձակվել է 1700 կրակոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

հրադադար

Մարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 160 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 1700 կրակոց: Այս  մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: