«Լոռի» ՖԱ-ում ոչ մի ֆուտբոլիստ չի կրի 12 համարի մարզաշապիկ․ այն ամրագրվել է երկրպագուներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

ԼոռիՖԱ

«Լոռիի» մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Վանաձորի «Լոռին» որոշել է հանել 12 համարի համազգեստը շրջանառությունից։ Այն տրամադրվել է թիմի 2 երկրպագուի: 

«Այսուհետ «Լոռի» ՖԱ-ում ոչ մի ֆուտբոլիստ երբեք չի կրելու 12 համարի մարզաշապիկը, քանի որ այն ամրագրված է՝ ի պատիվ անկրկնելի երկրպագուների»,- ասված է «Լոռիի» մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում «Լոռին» զբաղեցնում է չորրորդ տեղը՝ 28 միավորով։