Լոս Անջելեսի օդանավակայանում կորոնավիրուսի ախտանշանները ստուգող մարդիկ ևս վարակվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

կորոնավիրուս

«Reuters» գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի երկու աշխատակիցներ, որոնք Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում ուղևորների մոտ կորոնավիրուսի առկայությունն են ստուգել, վարակվել են կորոնավիրուսով: Նրանք մինչև մարտի 17-ը կմնան կարանտինային գոտում:

Նշենք, որ ԱՄՆ-ում վարակվածների թիվը հասել է 338-ի, մահացածների՝ 17-ի, ապաքինվածներինը՝ 15-ի։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 102680-ի, մահացածների՝ 3502-ի, ապաքինվածներինը՝ 57638-ի։