Ընդդիմադիրների ֆիզիկական անձեռնմխելիությունը դժվար թե մեկը «դուխ անի» խախտել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

անիսամսոնյան

«Ամաչում եմ ձեր փոխարեն»։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջի գրառմամբ անդրադարձել է մետրոյում Նիկոլ Փաշինյանի տված բուկլետը պատռելող քաղաքացու միջադեպին:

«Ախր, սիրելի մարդիկ, ինչու ծեծել կամ պատժել մեկին, երբ կան ավելի հզոր գործիքներ: Օրինակ`ֆեյսբուքում այդ մարդուն բարոյապես նվաստացնել, ոչնչացնել, դարձնել բոլորի քննարկման առարկան, ԴԱՏԱՓԵՏԵԼ և թույլ տալ, որ նրա նկատմամբ այս տիրույթում մարդիկ արտահայտեն իրենց սրտի ուզածը (սեռական հայհոյանք, սպառնալիք, հազար ու մի բան), ինչպես և արվում է մետրոյում հանդիպած աղջկա նկատմամբ: Այդպես եք փորձում լռեցնել մարդկանց:

Այո, ընդդիմադիրների ֆիզիկական անձեռնմխելիությունը դժվար թե մեկը ձեր բառապաշարով՝ «դուխ անի» խախտել, այ հոգեկանն ու բարոյականը՝ չեն խոստանում:

Ինչ անես` կսովորեն քեզանից: Դուք էլ էիք պատռած թղթիկներ ճպպացնում: Հետո գիտե՞ք ինչ եղավ: Հեղափոխություն:

Ի՞նչ եք ուզում: Գիշեր-ցերեկ աղոթենք ձեզ համար, որ դուք մեզ չեք ծեծում, մեր մեքենաները չեք վառում, չեք սպառնում, հա՞: Ինչու անել նման բաներ, երբ ֆեյսբուքի «դուխովները» կան ու կան:

Լավ կլիներ զբաղվեիք ու քննարկեիք ձերոնց, օրինակ՝ Գևորգ Պապոյանին, որը պատգամավորի աթոռին է նստած, բայց դեռ իր կենսագրությունն է գրում ու ջնջում, գրում ու ջնջում...»,- ասված է գրառման մեջ։