Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5 հազար 823-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

տարածաշրջան

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5 հազար 823-ի, մահացու ելքով դեպքերը կազմել են 145: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել է 1576-ով:

Ավելի վաղ IRNA գործակալությունը տեղեկացրել էր, որ կորոնավիրուսով պայմանավորված մահացել է մեջլիսի պատգամավորներից մեկը: