ՈւԵՖԱ-ն իտալացի մրցավարներին ժամանակավորապես թույլ չի տա հանդիպումները սպասարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

ՈՒԵՖԱ

ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը որոշել է իտալացի մրցավարների ժամանակավորապես զրկել Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի հանդիպումներ սպասարկելու իրավունքից։

Որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի կանխարգելմամբ։ ՈւԵՖԱ-ն ցանկանում է վիրուսի տարածումը կանխել Չեմպիոնների ու Եվրոպա լիգայի մասնակից թիմերի ֆուտբոլիստների մոտ։

Կազմակերպության նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել էր, որ ՉԼ ու ԵԼ հանդիպումները չեն հետաձգվի, սակայն Իտալիայում անցկացվելիք հանդիպումները կլինեն առանց հանդիսականների։

Իտալիայում և Ֆրանսիայում կորոնավիրուսով պայմանավորված՝ հետաձգվել է այդ երկրներում անցկացվելիք մարզական միջոցառումների մեծ մասը: