Պարագվայի դատախազությունը Ռոնալդինյոյին ձերբակալելու օրդեր է տվել

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Ռոնալդինյո

Պարագվայի գլխավոր դատախազությունը Բրազիլիայի հավաքականի կազմում ֆուտբոլի 2002-ի աշխարհի չեմպիոն Ռոնալդինյոն ձերբակալելու օրդեր է տվել՝ կեղծ փաստաթղթե օգտագործելու համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ռոնալդինյոն և նրա եղբայրը`Ռոբերտոն ձերբակալվել են Պարագվայի ոստիկանության կողմից ՝ երկիր մուտք գործելու համար կեղծ փաստաթղթեր կիրառելու կասկածանքով:

Հյուրանոցի նախագահական սենյակում, որտեղ գտնվում էր խաղացողը, կատարվել է խուզարկություն, որի ընթացքում ոստիկանությունը կեղծ անձնագրեր է գտել Ռոնալդինյոյի և նրա եղբոր անուններով: 

Նախորդ տարի ամռանը Բրազիլիայի իշխանությունները արգելել էին Ռոնալդինյոյին դուրս գալ երկրից:

Ավելի ուշ դատախազությունը հայտնել է, որ Ռոնալդինյոն ազատ է արձակվել առանց մեղադրանքի, դատախազությունում 8  ժամ ցուցմանք տալուց հետո։