Բելառուսում կորոնավիրուսով առաջին հիվանդն է բուժվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

կորոնավիրուս

Բելառուսում կորոնավիրուսից բուժվել է Իրանից եկած ուսանողն, ում մոտ հանրապետության տարածքում առաջինն էր հիվանդությունը  գրանցվել։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է Բելառուսի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը

Հանրապետության տարածքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման վեց դեպք։

«Բելառուսում բուժվել է առաջին հիվանդն, ում մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել։ Իրանից եկած ուսանողի մոտ գրանցվել է կորոնավիրուսի առաջին բացասական արդյունքը»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Նշվում է, որ «հենց նա է եղել Բելառուսի Հանրապետությունում առաջին հիվանդը, ում մոտ հիվանդությունն ախտորոշվել էր»։ 

Նախարարությունից հայտնել են նաև, որ այս պահին հիվանդն իրեն լավ է զգում։