Թավշյա հեղափոխության առաջնորդի հետ նման կերպ վարվելն անընդունելի քայլ էր․ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում անդրադարձել է Երևանի մետրոյում՝ ՀՀ վարչապետի տված բուկլետը պատռած քաղաքացուն: Նրա խոսքով՝ թավշյա հեղափոխության առաջնորդի հետ նման կերպ վարվելը հանդուգն քայլ էր։ 

«Տրամագծորեն այլ իրականություն ունեինք նախկինում և ունենք այսօր։ Այն երևույթը, որին ականատես եղանք, և կիսելով վարչապետի  ասածը, որ դա նաև ազատության, սեփական քաղաքական հայացքի ազատ կամարտահայտման ժեստ կարելի էր գնահատել, այնումամենայնիվ նման կերպ թիվ մեկ պետական պաշտոնյայի՝ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության  առաջնորդի հետ վերաբերվելն ինձ համար անընդունելի, հանդուգն քայլ էր»,- ասել է Պետրոսյանը։

Մարզպետն անդրադարձել է նաև մարզում «ԱՅՈ»-ի քարոզարշավի ընթացքին, Աբովյանի քաղաքապետի դեմ հարուցված քրեական գործին և այլ թեմաներին։

Շարունակությունը՝ տեսանյութում։