Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ․ պատվով հրաժարվելուց հետո հետ գալու փորձ չպետք է արվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

«Նախկին իշխանությունները պնդում են, որ իրենք պատվով ասացին. «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ: Եթե պատվով հրաժարվել են, էլ հետ գալու փորձ չպետք է արվի: Թող կարողանան երիտասարդներից ստեղծել նոր Հանրապետական կուսակցություն և տարիներով արդյունավետ աշխատեն, ինչ-որ բան ցույց տան երկրին և կարող է նորից գան իշխանության: Կարող է 15-20 տարի հետո հավատանք նոր հանրապետականներին, բայց այսօր տապալված այդ կուսակցությունը չի կարող հետ գալ»,- 24TV-ի «Ժամադադար» հաղորդաշարի եթերում ասել է դերասան Անդրանիկ Զաքարյանը:

Դերասանը գնահատելով վարչապետի անմիջականությունն ու շփումը քաղաքացիների հետ՝ նշել է. «Երբ այդպես չէր, մենք օրինակ էինք բերում Ուրուգվայի նախագահին, որը փողոց էր դուրս գալիս, մարդկանց հետ շփվում, հեծանիվ քշում: Իսկ երբ այդ իրականությունը եկավ մեր կյանք, ասում ենք՝ էս ի՞նչ ա: Ուզում էինք և տեսանք»:

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում: