Կամո Հովհաննիսյանը մասնակցել է «Կայրաթ»-ի հաղթական խաղին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

,

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը մասնակցեց ակումբի հաղթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախաստանում մեկնարկեց ազգային առաջնությունը: Անդրանիկ տուրում «Կայրաթ»-ը մրցեց «Տարազ»-ի հետ և  հաղթեց 2:1 հաշվով:

Հայաստանի ազգային թիմից Կամո Հովհաննիսյանը «Կայրաթ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին: