Ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն սկսել է շնչել ինքնուրույն, սակայն դեռ անգիտակից է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

նիկոլ

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը սկսել է շնչել ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը։ Վիճակը շարունակում է մնալ ծանր։ Դեռ անգիտակից է, այս մասին ասված է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:

ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար։

Երեխան ունի բազմաթիվ վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք, ծնոտի, 10-րդ կողի կոտրվածք, բազմաթիվ այլ վնասվածքներ։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Մարտի 8-ին 13-ամյա գյումրեցի Նազելի Խաչատրյանին այցելել էր նաև Նիկոլ Փաշինյանը։