Վարչապետն աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել՝ Եվրոպական միության կառույցներ։ Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։

Բրյուսել այցի շրջանակում վարչապետը կհանդիպի Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկի հետ։