Նոր կադրեր Վստրեչի Ապերի տան վրա ոստիկանական հարձակումից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

խուզարկություն

Մարտի 5-ի գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի էր ունեցել զինված հարձակում Արամ Վարդանյանին՝ Վստրեչի Ապերին եւ նրա հարազատներին պատկանող տների վրա։ Գրել է Newsbook.am-ը։

Ավելի ուշ Վարդանյանի փաստաբանների հրապարակած կադրերից պարզ դարձավ, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել էին Վարդանյանի, ինչպես նաեւ նրա սեփականության հարեւանությամբ գտնվող դստեր տուն՝ առանց ներկայացնելու համապատասխան որոշում կամ փաստաթուղթ, որով նախատեսված կարող էին լինել նման գործողություններ:

Ոստիկանները եղել էին զինված, որոնք կոտրել էին տան դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով պատուհանների ճաղավանդակներն ապա խուզարկության ընթացքում կատարել հափշտակություն՝ տնից տանելով օծանելիք եւ ոսկյա շղթա: Զինված հարձակման հետեւքանով տուժել էր Վարդանյանների տան ամենափոքրիկ բնակիչը՝ հինգամյա Էլինա Վարդանյանը:

Աղբյուրին հասու են դարձել այլ տեսանյութեր, որտեղ երևում է ոստիկանների անհաշվելի թվաքանակը, տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների գրոհը, ոստիկանական ավտոմեքենաների  շարասյունն ու քաղաքացիական հագուստով ոստիկանների մասնակցությունը ապօրինի գործընթացին: Կադրերը հիշեցնում են հուլիվուդյան մարտաֆիլմի էպիզոդներ: Ի դեպ՝ այդ օրը Վարդանյանի և հարակից տներից ձերբակալված երեք քաղաքացիներն էլ ազատ են արձակվել: 

Տեսանյութը՝ այստեղ։

Աղբյուրը ` Newsbook.am