Ստամբուլում ոստիկանությունը հատուկ պատնեշներով ցրել է մարտի 8-ի քայլերթը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

ստամբուլոստիկանություն

Ստամբուլի ոստիկանությունը կանանց թույլ չի տվել մարտի 8-ի կապակցությամբ քայլերթ անցկացնել քաղաքի կենտրոնական Իսթիքլալ պողոտայով: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber կայքը։

Սոցցանցում նախապես միջոցառման մասին իրազեկվել է, որ կանանց միջազգային օրվա կապակցությամբ քայլերթ իրականացնելու նպատակ կա: Ոստիկանները, սակայն, թույլ չեն տվել կանանց մոտենալ պողոտային հարող Թաքսիմ հրապարակին՝ պատճառաբանելով, որ ըստ նահանգապետարանի որոշման՝ հրապարակն ու Իսթիքլալ պողոտան ներառված չեն նմանատիպ գործողությունների համար նախատեսված վայրերի ցանկում:

Այնուհետև ոստիկանները մեծաքանակ խմբերով ու հատուկ պատնեշներով փակել են Թաքսիմ հրապարակ տանող մուտքերն ու բազմաթիվ կանանց բերման ենթարկել ոստիկանական բաժանմունքներ: