Դոնալդ Թրամփ-կրտսերը չի մասնակցի 2024 թ․ նախագահական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News 

Թրամփ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը 2024 թվականի ընտրություններում մտադիր չԷ երկրի նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրել: Այս մասին նա ասել է Axios տեղեկատվական պորտալին տված հարցազրույցում։

Փետրվարին պորտալի իրականացրած հարցման համաձայն, Հանրապետական կուսակցության կողմնակիցների 29 տոկոսը կցանկանար 2024 թվականին նախագահի իր թեկնածու տեսնել պետության ներկայիս ղեկավարի ավագ որդուն, փոխնախագահ Մայք Փենսին աջակցում Է 40, ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլիին՝ 26 տոկոսը, իսկ ԱՄՆ նախագահի դստերը՝ Իվանկա Թրամփին՝ 16 տոկոսը, պետքարտուղար Մայք Փոմպեոյին՝ 13 տոկոսը:  

«Լսեք, չեմ պատրաստվում 2024 թվականին իմ թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնում: Միակ նպատակս է այնպես անել, որ իմ հորը վերընտրեն»,- նշել Է Թրամփ-կրտսերը: