Հայ սկաուտները երախտապարտ են Սիրիայի խորհրդարանին ցեղասպանության ճանաչման համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

սկաուտներ

Դամասկոսում հայ սկաուտները կազմակերպել են երթ՝ երախտագիտություն հայտնելով Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  սիրիական SANA գործակալությունը տեղեկացնում է, որ երթի մասնակիցներն իրենց շնորհակալության խոսք են ուղղել խորհրդարանի անդամներին՝ բարձր գնահատելով նրանց քայլը:  

սկաուտներ

Երթի մասնակիցները շնորհակալական գրառումներով, դրոշներով ուղղվել են դեպի խորհրդարանի շենք, որտեղ հանդիպել են Սիրիայի խորհրդարանի նախագահ Համուդա Սաբբաղին, պատգամավորներին, որոնց թվում էր նաև հայազգի պատգամավոր Նորա Արիսյանը։ Համուդա Սաբբաղին ջերմորեն ողջունել է երթի մասնակիցներին և բարձր գնահատել հայ ժողովրդին հավատարմությունը Սիրիային:

Նա նշել է, որ երթի կազմակերպումը համընկել է խորհրդանշական օրվա հետ՝ Սիրիայում հեղափոխության օրվա հետ: Համուդա Սաբբաղին ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման հարցն այն եզակիներից էր, որ ընդունվեց միաձայն քվեարկությամբ, այլ ոչ մեծամասնությամբ՝ հաստատելով, որ ով չի ճանաչում ցեղասպանությունը, համարվում է հանցագործության մի մաս:

սկաուտներ

Աղբյուրը՝ «Արմենպրես»։