Մասիս քաղաքի 27-ամյա բնակչի մոտ կռփազենք է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Մարտի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Գործարանային» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Մասիս քաղաքի 27-ամյա մի բնակչի:

Ոստիկանների պահանջով կասկածվողը ներկայացրել է կռփազենք, որն առգրավվել է:

Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: