1000-ավոր տարիների պատմությամբ ազգին հարիր չէ. պատգամավորը՝ մետրոյի միջադեպի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը համամիտ չէ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների պնդումների հետ, թե իշխանություններն ատելության խոսք ու անհանդուրժողականության մթնոլորտ են գեներացնում: 24News-ի հետ զրույցում նա ընդգծեց՝ Հայաստանում անհանդուրժողականության մթնոլորտ չկա:

Անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենում արձանագրված միջադեպին, երբ ուղևորներից մեկը վարչապետի մեկնած բուկլետը պատռել ու Փաշինյանի վրա էր նետել, ապա Գևորգյանի որակմամբ՝ դա վուլգար, տգեղ և 1000 տարվա պատմություն ունեցող ազգին ոչ հարիր երևույթ է: «Կարծիքն ու դիրքորոշումը բարեկրթության սահմաններից դուրս չպետք է լինեն»,- շեշտեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։