Մետրոյի միջադեպը զարմանալի չէ, նման պահվածք մարդիկ վարչապետից են ընդօրինակել. Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ահազանգում է՝ իշխանությունը խրախուսում է երկրում ստեղծված ատելության մթնոլորտը։ 24News-ի հետ զրույցում նա հույս հայտնեց, որ իշխանությունները «ոչ»-ի թաղում կազմակերպողներին կբացատրեն՝ նման բան անելն անթույլատրելի է։

Սամսոնյանի համար մետրոյի միջադեպը, երբ երիտասարդ աղջիկը վարչապետի մեկնած նախընտրական բուկլետը պատռել ու Փաշինյանի վրա էր նետել, զարմանալի չէ։ «հանրային մարդկանց վարվեցողությունն ու պահելաձևը ուսուցողական է մարդկանց համար։ Նման պահվածքը մարդիկ կարող էին նաև վարչապետից ընդօրինակել»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։