Ցավալի կլինի, որ պարզվի՝ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի այցերը մրցակցային դաշտում են կատարվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը զարմանալի ոչինչ չի տեսնում, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Բրյուսել։ 
Խոսելով գրեթե նույն ժամանակահատվածում ՀՀ վարչապետի՝ Բրյուսել այցի մասին՝ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում Պողոսյանն ասել է, որ այն ամբողջությամբ բխում էր ՀՀ-ի շահերից։

Դիտարկմանը՝ արդյո՞ք Փաշինյանի այցը կարող էր պայմանավորված լինել Սարգսյանի Եվրոպայում ունեցած հանդիպումներով, Թևան Պողոսյանն ասել է.
«Ամենացավալին կլինի , որ վերջում պարզվի այս տեսակի այցելությունները մրցակցային դաշտում են իրականացվում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս