Արսեն Բաբայանը Արման Բաբաջանյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Արսեն Բաբայան

Իրավապաշտպան, սահմանադրական քարոզարշավի «Ոչ»-ի կողմի նախաձեռնող խմբի անդամ Արսեն Բաբայանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը. Արսեն Բաբայանը գրել է.

«Հրավիրում եմ ՀՀ Գլխավոր դատախազության ուշադրությունը։

Հորդորում եմ ստորև ներկայացված հայտարարություններն ընդունել հաղորդում հանցագործության մասին և սեղմ ժամկետներում քրեադատավարական ընթացակարգով իրականացնել քննություն։

Այսպես.
1in.am-ը վերաթողարկեց պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ հարցազրույցը, որում ասվում է.

08:40 րոպեին Լրագրողը

- Մենք տեսնում ենք նոր հետաքրքիր զարգացումներ։ Մենք տեսնում ենք, որ «ՈՉ»-ի չկայացած շտաբում, այսպես ասած ճամբարում հավաքվել են հենց քրեաօլիգարխիկ տարրերը, ՔՐԵԱԿԱՆ էլեմենտները և այսպես ասած վերջին մարտն են ուզում մղել վերջին դիրքապահի տրամաբանությա...

Արման Բաբաջանյանը

- Շատ կարևոր դիտարկում արեցիք։ Մենք վերջին օրերին լսում ենք տարբեր քրեական հանցագործների կողմից մոբիլիզացիա «ՈՉ»-ի շուրջ. Նրանք ամենավերջին, էսպես ըըըըըը, ամենաստոր ուղերձներն են հղում իրենց բակերում և իրենց տիրապետության տակ, այսպես կոչված շրջաններում, և մարդկանց ուղղակի ՍԱՐՍԱՓ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՎ ՍՊԱՌՆՈՒՄ են, որպեսզի ապրիլի 5-ին նրանք ուղարկի չմասնակցեն։ Եվ սա հստակ ազդակ է մարդկությանը, որ քրեական աշխարհը ոտքի է կանգնել և մոբիլիզացվում է «ՈՉ»-ի շուրջ։

Ակնկալում եմ ստանալ նաև նյութերի նախապատրաստական փուլում Արման Բաբաջանյանի բացատրագրերը, եթե քրեական գործի հարուցումը կմերժվի»։

Արսեն Բաբայանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին և խնդրել, որ վերջինս հնարավորինս արագ իր հայտարարությունը ներկայացնի գլխավոր դատախազին, ինչպես նաև քննության արդյունքների մասին իրազեկի իրեն և հանրությանը։